Կկայանա Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ)-ի 4-րդ Գլխավոր Ասամբլեայի նիստը և երկրորդ գործարար ֆորումը
2015թ. մայիսի 12-ին, ժամը 9.30-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) նախաձեռնությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի ու Արցախի արդյունաբերողների և գործարարների միությունների համագործակցությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՑ-ի 4-րդ Գլխավոր Ասամբլեայի նիստի և 2-րդ գործարար ֆորումի պաշտոնական բացման արարողությունը (հասցե՝ ք. Երևան, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և (ՀԱՑ)-ի նախագահ Վահրամ Փիրջանյանը (Կանադա):
Ֆորումը կընթանա 3 լիագումար նիստերով: Մասնակցելու են արտասահմանում գործող հայկական առևտրաարդյունաբերական պալատների, գործարարների միությունների, Հայաստանի խոշոր առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները, նաև՝ անհատ գործարարներ՝ Հայաստանից, Արցախից և աշխարհի տարբեր երկրներից: Քննարկվելու են Հայաստանում և Արցախում բիզնես ներդրումներին, գործարար միջավայրի բարելավմանն առնչվող հարցեր:
Պատկերաշարով կներկայացվի «ՀԱՑ-ի առաքելությունը և գործունեությունը, «Նոր դարաշրջան» գլոբալ գործարար ցանցի ստեղծում» շնորհանդեսը: