Համացանցում տարածվել է ավերված Հալեպի մասին տեսանյութ

Համացանցում տարածվել է հայաշատ Հալեպի մասին տեսանյութ, որտեղ ցուցադրվող կադրերում երևում են քաղաքի ավերված ու ամայի թաղամասերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսին է երբեմնի աշխույժ ու մարդաշատ քաղաքը: Հալեպը համարվում էր Սիրիայի ամենամեծ հայկական գաղութ ունեցող քաղաքը: Նախքան սիրիական ճգնաժամը, տարբեր գնահատականներով, այնտեղ բնակվում էին 40-60 հազար հայ:

Դամասկոսից 360 կմ հյուսիս գտնվող Սիրիայի տնտեսական մայրաքաղաք համարվող Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր դրանք այնտեղ չեն դադարում: Քաղաքը բաժանվել է երկու մասի՝ արևելյան հատվածները գտնվում են զինված տասնյակ խմբավորումների, իսկ արևմտյան թաղամասերը սիրիական կառավարական ուժերի վերահսկողության տակ:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվն անցել է 220 հազարից: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

 

Scroll Up