Հաճելի անակնկալ ՎիվաՍել-ՄՏՍ-ից. «Հեռազանգ» դեպի Սիրիա՝ 50 դրամ/րոպե սակագնով

Ինչպես տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ից, այսուհետև «Հեռազանգ» ծառայությամբ դեպի Սիրիայի քաղաքային և բջջային ցանցեր զանգերի արժեքը կազմում է 50 դրամ 1 րոպեի համար, նախկին 90 դրամի փոխարեն:
«Հեռազանգ» ծառայությունը հնարավորություն է տալիս կատարելու միջազգային զանգեր ավելի ցածր սակագներով: Պարզապես հավաքելով բջջային հեռախոսից 77, այնուհետև համապատասխան հեռախոսահամարը միջազգային ձևաչափով` Դուք կարող եք զանգահարել արտասահմանում գտնվող Ձեր ընկերներին և հարազատներին: