Հալեպում հայ է զոհվել
Հալեպում զինված ընդդիմադիրների ռմբակոծության հետևանքով դեկտեմբերի 17-ին հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Բերիո լուրեր ֆեյսբուքյան էջից: 62-ամյա Նազարեթ Տրեժյանը զոհվել է աշխատանքի վայրից տուն վերադառնալու ճանապարհին:
Նազարեթ Տրեժյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 18- ին, Հալեպի Հայ Առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Զինված ընդդիմադիրները դեկտեմբերի 17-ի առավոտից մինչև կեսօր տասնյակ հրասանդներ են նետել Հալեպի կենտրոնական ալ Մունշիե, Ապպարա և Բուսթան Գլապ թաղամասերի ուղղությամբ:
Հրասանդների պայթյունների հետևանքով զոհվել է 5 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 7 տասնյակը:
Դրան զուգահեռ ընդդիմադիր լրատվամիջոցները տեղեկացնում են, որ դեկտեմբերի 17-ին Հալեպում մոտ 70 մարդ է զոհվել, որոնցից 15- ը երեխաներ են:
«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ` Սիրիայում նախօերին 125 մարդ է զոհվել: Սիրիական համակարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, իսկ զոհված հայերի թիվը գերազանցում է 65-ը: