Գլոբալ ֆորումի շրջանակում ցուցադրվեցին լիբանանահայ քանդակագործ Րաֆֆի Թոքաթլյանի ստեղծագործությունները

Ապրիլի 22-23-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Գլոբալ ֆորումի շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում ցուցադրվեցին լիբանանահայ  հանրաճանաչ քանդակագործ Րաֆֆի Թոքաթլյանի հինգ կոմպոզիցիոն ստեղծագործությունները:

 Արվեստագետը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքներն ստեղծել է, ներշնչվելով եղեռնից փրկված պապի՝ Աբրահամ Թոքաթլյանի  պատմություններրով  ու ապրած մեծ ողբերգությամբ: Ցուցադրված կոմպոզիցիան խորհրդանշում է Հայ ժողովրդի անցած չարչարանած ճանապարհն ու հարատևման խորհուրդը:

 Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ հեղինակավոր ցուցասրահներում և թանգարաններում:

 Բարձր արվեստի, բացառիկ տաղանդի, հայ կերպարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար Րաֆֆի Թոքաթլյանը արժանացել է մի շարք մրցանակների ու պարգևների, իսկ վերջերս սփյուռքահայ արվեստագետը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» Մեդալով:

rrrrrr

Scroll Up