Աշխարհահռչակ երգչուհի Արաքս Մանսուրյանը՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/jjj1.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց աշխարհահռչակ երգչուհի, Ավստրալիայում բնակվող Արաքս Մանսուրյանին և նրա դստերը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Արաքս Մանսուրյանին արտերկրում հայ երգի պահպանման և տարածման գործում ներդրած ջանքերի համար, ինչը մեծապես նպաստում է հայապահպանությանը և արտերկրում հայության ազգային արժանապատվության բարձրացմանը:
Զրույցի ընթացքում Արաքս Մանսուրյանը պատմեց Ավստրալիայում իր ստեղծագործական գործունեության և առաջիկա ծրագրերի մասին:
Քննարկվեցին մայիսի 4-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունենալիք համերգին վերաբերող հարցեր: