Ջուղայի կրկնօրինակ խաչքարերի ցուցահանդես Երևանում

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Արևմտյան Հայաստանում  և  Թուրքիայում կրել է շարունակական բնույթ,  և յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում ինչպես սուլթանականերիտթուրքական, այնպես էլ  քեմալական-հանրապետական վարչակարգերի միջև՝ հայկական հարցի լուծմանն ուղղված քաղաքականության մշակման գործում։

Օսմանյան կայսրությունում  հայկական մշակութային արժեքների ոչնչացումը սկիզբ է առել դեռևս 16-ից 17-րդ դարերում և ժառանգվելով հետագա իշխանությունների կողմից՝ շարունակվում է մինչև մեր օրերը։ Սակայն եթե սկզբնական շրջանում այդ արժեքների ոչնչացումը համատարած կամ զանգվածային բնույթ չի կրել, ապա 19-րդ դարի վերջից սկսած և հատկապես ողջ 20-րդ դարի ընթացքում գրանցվել է հայկական մշակութային ժառանգության զանգվածային, կանխամտածված ոչնչացում, որը հայերի դեմ իրագործված ցեղասպանական ծրագրի մաս է կազմում։

Պատմական տարբեր ժամանակահատվածներում թուրքական վերոնշյալ վարչակարգերի կողմից հայկական մշակույթի ոչնչացմանն ուղղված բոլոր դրսևորումներն, անկասկած, համապատասխանում են ՄԱԿ-ում դեռևս 1948թ.-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի նախնական տարբերակում ընդգրկված մշակութային ցեղասպանությունը բնորոշող սահմանումներին։

Օսմանյան կայսրությունում, ապա նաև Թուրքիայի Հանրապետությունում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ողջ գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել երեք փուլի:

Մինչև 1915 թվականը Արևմտյան Հայաստանում եղել է շուրջ 170 000 հուշարձան, որոնցից ներկայում պահպանվել է շուրջ 2 տոկոսը:

Արևմտյան Հայաստանի հուշարձանների ճակատագրին արժանացան նաև Հին Ջուղայի խաչքարադաշտի ավելի քան 4500 խաչքարերը: Դրանք հիմնահատակ  ոչնչացվեցին 2005 թ.-ին՝ ադրբեջանական բանակի կողմից:

1915 թվականին Արևմտյան Հայաստանում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը զուգահեռ թուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված ոչնչացնում էր նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:

 Տվյալ ժամանակահատվածում ոչնչացվեցին եկեղեցիներ ու վանքեր,միջնադարյան հազարավոր ձեռագիր մատյաններ,կործանվեցին զարդարվեստի բացառիկ նմուշներ: Հայկական հետքը ջնջելուն միտված երիտթուրքերի քաղաքականությունը շարունակվեց նաև հանրապետական Թուրքիայում՝ դիտվելով որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ:

Այսպիսով`ս.թ.ապրիլի 20-ին, մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգում տեղի ունեցավ «Մշակութային եղեռն – խաչքարերի խուրհուրդը» բացօթյա ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված էին կորուսյալ, ոչնչացված 12 խաչքարերի կրկնօրինակները, որոնք վերարտադրել է ժամանակակից խաչքարագործ Արտակ Համբարձումյանը՝ հենվելով խաչքարագործ հայ վարպետների դարավոր ավանդույթների վրա:

Միջոցառման մեկնարկը տրվեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Խաչատրյանի տերունական աղոթքով ու խաչքարերի օրհնությամբ: Այնուհետև ցուցահանդեսի և վանդալիզմի մասին ելույթ ունեցավ Երևանի փողքաղաքապետ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը`նշելով,որ ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 30-ը՝ ամեն անգամ ներկայացնելով խաչքարագործերի կողմից կերտած տարբեր խաչքարերի այլ օրինակներ:Շնորհակալան ու ամփոփիչ խոսքով ելույթ ունեցավ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն, ով ողջունեց նախաձեռնությունը`նշելով,որ այսպիսի ծրագրերը կլինեն շարունակելի՝ մեր հանրությանն ավելի մոտիկից ծանոթացնելու հին հայկական դարավոր մշակութային արժեքների հետ:

Ցուցահանդեսի շրջանակում խոսուն լուսանկարներով ներկայացված են նաև Հայոց վանքերի ու բերդերի նախկին և ներկա տեսքերի մի քանի պատառիկներ:

Նշված լուսանկարները տրամադրել է հուշարձանագետ,պատմաբան Սամվել Կարապետյանը, իսկ բնօրինակներն`հայագետ-նախիջևան Արգամ Այվազյանը:

 Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

x1x4x5x6 x8 x9 x11

Scroll Up