Իրաքի Հայոց Առաջնորդարանի բողոքի հայտարարությունը
Իրաքի խորհրդարանի փոխխոսնակ Աարամ Շեյխ Մուհամմեդը մերժել է խորհրադարանում ընթերցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իրաքահայերի խոսքը:
Խստորեն դատապարտում ենք Իրաքի խորհրդարանի փոխխոսնակ Աարամ Շեյխ Մուհամմեդի արարքը, որ արգելեց խորհրդարանի անդամ Ջոզեֆ Սլեուային ընթերցելու թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրաքահայերի խոսքը՝ ուղղված խորհրդարանին:
Հատվածի (Իրաքի ժողովրդի) ներկայացուցիչը, որը ենթարկվել է ինքնության ժխտման և ջարդերի, որը տառապել է նաև համաշխարհային լռության պատճառով, ինքն այսօր այդ նույն թույնը փոխանցում է ուրիշներին:
Ուզում ենք հիշեցնել, որ խոսքի ազատությունը Սահմանադրությամբ ամրագրված իրավունք է և Իրաքի խորհրդարանը բոլոր իրաքցիների ներկայացուցիչների խորհրդարանն է, և որևէ մեկն իրավունք չունի մարդուն զրկելու Սահմանադրական իր իրավունքից:
Աարամ Մուհամմեդի արարքն ազգային հատվածի ցավերի, արհավիրքի մասին արտահայտվելու և Ցեղասպանությունը դատապարտելու իր իրավունքի ոտնահարում էր, ի հաշիվ օտար երկրին հաճոյանալու և նեղ շահեր հետապնդելու:
Հարց ենք ուղղում Աարամին՝ ինչպե՟ս կարող է իր իսկ ժողովրդի տառապանքների մասին խոսել և իրավունքներ պահանջել, երբ նա իրաքահայերին զրկեց այդ իրավունիքից:
Հավելենք, որ այս հարցի վերաբերյալ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, Իրաքի Կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանը և վարչության անդամ Գրիգոր Տեր-Հակոբյանը այցելել են Իրաքի փոխնախագահ Նուրի Էլ Մալիքիին: Նշենք, որ այս հանդիպումը հեռարձակվել է իրաքյան «Afaqtv» հեռուստաընկերության եթերով:
Իրաքի Հայոց Առաջնորդարան