Գոնսալո Էրնանդես Գուարչը ապրիլին ԱՄՆ-ում կհրատարակի Ցեղասպանության մասին պատմող «Հայկական կտակ» գիրքը

Իսպանացի Գոնսալո Էրնանդես Գուարչը պատրաստվում է ԱՄՆ-ում հրապարակել «Հայկական կտակ» գիրքը: Նույն գիրքը, վերջերս հրապարկվել է Փարիզում` Thaddée հրատարակչության կողմից: Այս մասին ըստ «Հայերն այսօր»-ի՝ հայտնում է elalmeria.es կայքը:


Գոնսալո Գուարչի «Սպիտակ լեռը» գիրքը, որը խմբագրվել է Երևանի պետական համալսարանի կողմից, ևս հրատարակվելու ապրիլին: Մայիսի մեկին Էրնանդես Գուարչը կմասնակցի ֆրանսերենով հրատարակված գրքի շնորհանդեսին Ժնևում:


«Հայկական կտակ» պատմավեպը, որը պատմում է 1915-ի Ցեղասպանության շարժառիթների և իրադարձությունների ականատեսների վերապրումների մասին, Իսպանիայում հրատարակվել է 2006-ին: Գիրքը մինչ օրս հրատարկվել է նաև ռուսերենով:


Այս վեպը կազմում է Հայոց ցեղասպանության մասին եռապատման մի մասը: Գոնսալո Գուարչը հեղինակել է նաև «Հայկական ծառ» և «Սպիտակ լեռ» գրքերը:

Scroll Up