Տեղի կունենա «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը
Ապրիլի 9-ին, ժ.16:00-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության համատեղ իրականացված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը (hասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բ/կ, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):
Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, արժևորել և գնահատել այս ուղղությամբ հայ համայնքների, կրթամշակութային կառույցների, կազմակերպությունների, անհատների գործունեությունը:
2014թ. մրցանակաբաշխությունն իրականացվել է հետևյալ անվանակարգերով.
- «Մայրենիի պաշտպան»,
- «Լավագույն հայկական կրթօջախ»,
- «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` լավագույն հրապարակում»,
- «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» շարադրությունների մրցույթ: