«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» Համահայկական մրցանակաբաշխություն
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2014թ. մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարում են մրցույթների պայմանները հետևյալ անվանակարգերում`
1. «Մայրենիի պաշտպան»,
2. «Լավագույն ամենօրյա կրթօջախ»,
3. « Լավագույն լրատվամիջոց»,
4.«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շարադրությունների մրցույթը:
Բոլոր անվանակարգերում սահմանված են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի և խրախուսական մրցանակներ:
«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, հավուր պատշաճի գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:
1. «Մայրենիի պաշտպան» մրցույթի կազմակերպման նպատակն է խրախուսել սփյուռքյան կառույցներին և անհատներին, ովքեր մեծ ներդրում ունեն մայրենիի պահպանման, տարածման, հայեցի լեզվամտածողության ձևավորման, հայեցի կրթության և դաստիարակության, Սփյուռքի գրական-գեղարվեստական կյանքի զարգացման բնագավառում:
«Մայրենիի պաշտպան» մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող համայնքային կազմակերպություններ, կրթօջախներ, մշակութային հաստատություններ, մայրենի լեզվի ուսուցիչներ, լեզվաբաններ, մշակույթի, գրական գործիչներ, գործարարներ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացված հայտադիմումները պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարություն մինչև ս. թ դեկտեմբերի 15–ը:
Հայտադիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև
-լուսանկար,
-կրթության մասին փաստաթուղթ (պատճենը),
-համայնքի, կառույցի կամ դպրոցի բնութագիր-երաշխավորագիր,
-որպես «Մայրենիի պաշտպանի» իր գործունեության նկարագիրը:
2. «Լավագույն ամենօրյա կրթօջախ» մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող հայկական ամենօրյա կրթօջախները` հանրակրթական դպրոցներ, ամենօրյա վարժարաններ, քոլեջներ, որոնք բավարարում են հետևյալ չափանիշները`
- գրանցված են որպես կրթօջախ և գործում են որպես կրթական հաստատություն տեղի կրթական համակարգում, հայկական կազմակերպությանը կամ եկեղեցական կառույցին կից,
- ուսումնական ծրագրում ներառված են և կրթօջախում դասավանդվում են առնվազն հետևյալ հայագիտական առարկաները` հայոց լեզու (արևմտահայերեն և/կամ արևելահայերեն), գրականություն, հայոց պատմություն, և/կամ հայ եկեղեցու և մշակույթի պատմություն, հայերենագիտական այլ առարկաներ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացված հայտադիմումները պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարություն մինչև ս. թ. դեկտեմբերի 15–ը:
3. «Լավագույն լրատվամիջոց» մրցույթին կարող են մասնակցել վերջին երեք տարվա ընթացքում (2011-2013թթ.) և մինչև օրս Սփյուռքում գործող լրատվամիջոցները, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահում հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության, Սփյուռքում հայկական մշակույթի և կրթության, ինչպես նաև ազգային այլ հարցեր` հրապարակելով նշված թեմաներով հոդվածներ, հարցազրույցներ, ակնարկներ կամ սփռելով հաղորդումներ, հաղորդաշարեր և այլ նյութեր: Մրցույթին ներկայացվում են 2013 թվականին հրապարակված նյութերը:
Մրցույթը կանցկացվի հետևյալ անվանակարգերում`
- տպագիր լրատվամիջոց (թերթ, հանդես)
- հեռուստաալիք/հեռուստաժամ
- ռադիոալիք/ռադիոժամ
- համացանցային լրատվամիջոց
- բլոգ
Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված են գլխավոր և խրախուսական մրցանակներ:
- Մասնակցության հայտ,
- 2013թ. գործունեության ամփոփագիր:
Յուրաքանչյուր լրատվամիջոց մրցույթին կարող է մասնակցել միայն մեկ անվանակարգում:
Նախորդ` 2013թ. մրցույթի գլխավոր մրցանակակիրները հրավիրված են մասնակցելու մրցութային հանձնաժողովի աշխատանքներին և մրցույթին չեն մասնակցում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացված հայտադիմումները պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարություն մինչև ս. թ. դեկտեմբերի 15–ը:
4.«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշենք անցյալն` ապագան կառուցելու համար» թեմայով Հայաստանի, Արցախի և սփյուռքի կրթօջախների բարձր դասարանների աշակերտների և ուսանողների համար անցկացվող լավագույն գրական ստեղծագործության միջազգային 10-րդ մրցույթ:
Մրցույթի հիմնական նպատակն է Հայաստանի, Արցախի և սփյուռքի աշակերտներին և ուսանողներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի պատմական անցյալին և սերմանել հավատ նրա ապագայի նկատմամբ:
Մրցույթն անցկացվում է Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
Վերը թվարկած մրցույթներին մասնակցության հայտերի ընդունումը կսկսվի մրցանակաբաշխության հայտարարման օրվանից և կշարունակվի մինչև յուրաքանչյուր անվանակարգի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը։ Փոստով առաքված հայտերն ընդունելիս որպես հիմք կընդունվի առաքման օրվա վերաբերյալ փոստային նշումը։
Հայտերի նախնական գնահատումից հետո մրցութային հանձնաժողովը կարող է դիմել հայտատուին` վերջինիս գործունեությունը լուսաբանող լրացուցիչ տպագիր նյութեր, գրքեր, հրատարակություններ, բրոշյուրներ, տեսաերիզներ, լուսանկարներ և այլ լրացուցիչ նյութեր տրամադրելու խնդրանքով:
Մրցույթների արդյունքները կամփոփվեն ս.թ. տարեվերջին:
Յուրաքանչյուր անվանակարգի համար գործում են մասնագիտական մրցութային հանձնաժողովներ:
Բոլոր անվանակարգերում մրցանակակիրներից կպահանջվեն նաև բանկային տվյալներ (անվանում, հասցե, SWIFT, հաշվեհամար), ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն:
Մրցույթներին մասնակցել ցանկացողները մասնակցության հայտերը լրացնում և ներկայացնում են հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1 կամ էլ. հասցեներով՝ allarmenian@mindiaspora.am; info@mindiaspora.am, press@mindiaspora.am; gitakrtakan.diaspora@yandex.ru; gitakrtakan-diaspora@mail.ru; mshakuyt.diaspora@mail.ru; mindiaspora@yahoo.com; contact@mindiaspora.am, գրական ստեղծագործությունների մրցույթի համար նաև՝ arm_wac@armcongress.am:
Մրցանակաբաշխության իրականացման պատասխանատու՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ՝ Սիրվարդ Համբարյան (Հեռ.՝ +37410 58 56 01 (117)):
«Լավագույն լրատվամիջոց» մրցույթի դիմորդներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ՝ դիմելով ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության (+37410 58-56-01 (109) Նալբանդյան Նվեր) կամ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն (+37410 58-56-01 (108) Բաղդասարյան Էվելինա):
«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2014թ. տեղեկատվական փաթեթը հետագայում` մրցութային հանձնաժողովների աշխատանքների, մրցույթների արդյունքների մասին տեղեկատվությունը կտեղադրվեն ՀՀ սփյուռքի նախարարության կայքէջում` www.mindiaspora.am, ինչպես նաև՝ նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի պաշտոնական կայքում՝ www.hayernaysor.am:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կից ներկայացնում ենք հայտադիմումների ձևերը ՝
3.Application.lavaguyn.amenorya.krtojax
5.Application.mayrenii.pashtpan