ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարում են «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթ

ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարում են «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել վերջին երեք տարվա ընթացքում (2011-2013թթ.) եւ մինչև օրս Սփյուռքում գործող լրատվամիջոցները*, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահում հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության, Սփյուռքում հայկական մշակույթի եւ կրթության, ինչպես նաեւ ազգային այլ հարցեր` հրապարակելով նշված թեմաներով հոդվածներ, հարցազրույցներ, ակնարկներ կամ սփռելով հաղորդումներ, հաղորդաշարեր եւ այլ նյութեր: Մրցույթին ներկայացվում են 2013 թվականին հրապարակված նյութերը:
Մրցույթը կանցկացվի հետևյալ անվանակարգերում`
- տպագիր լրատվամիջոց (թերթ, հանդես)
- հեռուստաալիք/հեռուստաժամ
- ռադիոալիք/ռադիոժամ
- համացանցային լրատվամիջոց
- բլոգ
Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված են գլխավոր եւ խրախուսական մրցանակներ:
Մասնակցել ցանկացողները մինչեւ 2014թ. հուլիսի 5-ը մրցութային հանձնաժողովին պետք է ուղարկեն.
- Մասնակցության հայտ (Հավելված 1),
- 2013թ. գործունեության ամփոփագիր (Հավելված 2):
Յուրաքանչյուր լրատվամիջոց մրցույթին կարող է մասնակցել միայն մեկ անվանակարգում:
Նախորդ մրցույթի գլխավոր մրցանակակիրները հրավիրված են մասնակցելու մրցութային հանձնաժողովի աշխատանքներին եւ մրցույթին չեն մասնակցելու:
Տեղեկությունների համար կարող եք դիմել հետեւյալ հասցեներով.
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ 0010, Երեւան, Վ. Սարգսյան 26/1
Էլ. փոստ` info@mindiaspora.am, mindiaspora@yahoo.com
Հեռախոս` +(374 10) 58 56 01 /109/
* «Բլոգ» անվանակարգի համար այս պայմանը պարտադիր չէ
Մասնկացության հայտաձևը և ամփոփագիրը ներկայացնում ենք կից.
Հավելված 1. Media_Appendix1_ARM (1)
Հավելված 2. Media_Appendix2_ARM