«Հալեպ. տագնապալի օրեր» խորագրով ցուցահանդեսը ներկայացվել է Արցախում (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ը փետրվարի 18-28-ը Երևանում կազմակերպել են «Հալեպ. տագնապալի օրեր» խորագրով ցուցահանդես՝ նվիրված «Սարյան» ակադեմիայի հիմնադրման 60-ամյակին::

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի նախաձեռնությամբ՝ մարտի 16-ին սիրիահայ փոքրիկների ստեղծագործությունները ցուցադրվել են նաև Ստեփանակերտի մանկապատանեկան աստեղծագործական կենտրոնում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում կազմակերպվող այս ցուցադրությունը Ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելուն ուղղված ևս մեկ ձեռնարկ է: «Պետք է անպայման մեր երեխաները իմանան, հիշեն և պահանջեն, որ այլևս այդպիսի բաներ չլինեն»,-խոսելով Ցեղասպանության մասին՝ նշում է Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լյուդմիլա Բարսեղյանը, ով հյուրերին ներկայացրեց նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը:

Ցանկությունս է, որ երեխաների նկարների տրամադրությունը և երանգները փոխվեն, որ նրանք ականատեսը լինեն իրենց երկրորդ հայրենիքի հաղթանակին: Սիրիահայ երեխաների նկարչական աշխատանքներն անշուշտ մտորելու տեղիք կտան, ուժ կհաղորդեն մեր երեխաներին»,-համոզված է ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Scroll Up