«Ոսկե դարպասներ» կամրջին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ քայլերթ է տեղի ունեցել

Փետրվարի 28-ին Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամրջին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակող երթ: Քայլերթին մասնակցել է մոտ 1000 մարդ:

Այն կազմակերպել էին տեղի հայ համայնքի ղեկավարները և կրոնական առաջնորդները, հաղորդում է The Examiner պարբերականը: «Քայլերթը նվիրված էր ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին», – ասել է երթի մասնակցիներից մեկը՝ Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի ակտիվիստ Ալեքս Բասթյանը:

«Մարդկության վերքերը կարող են բուժվել միայն այն դեպքում, եթե այդ ցեղասպանությունների փաստը ճանաչվի և ընդունվի», – նշել է նա: Հյուսիսային Կալիֆոռնիայի Bay Area շրջանում, ուր գտնվում է Սան Ֆրանցիսկոն, բնակվում է մոտավորապես 30.000-հոգանոց հայկական համայնք:

Scroll Up