Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը Հայոց ցեղասպանության թեմայով ելույթ է ունեցել Գերմանիայում

Գերմանիայի Լոքում գյուղում Ավետարանական ակադեմիան, համագործակցելով «Լեփսիուս» գիտական կենտրոնի հետ, կազմակերպել է գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝  գիտաժողովը կրել է «Հայոց ցեղասպանությունը և Գերմանիայի ավետարանական եկեղեցին» խորագիրը:

Գիտաժողովի ընթացքում քննարկվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կայսերական Գերմանիայի քաղաքական ու Գերմանիայի Ավետարանական եկեղեցու քրիստոնեական դիրքորոշման վերաբերյալ հարցեր:

Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը գիտաժողովում հանդես է եկել բանախոսությամբ:

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում տեղի է ունեցել Գերմանիայի ավետարանական եկեղեցու հերթական հավաքը, որին մասնակցել է 130 հազար մարդ: Կազմակերպվել են 2500-ից ավելի հանդիպումներ, զրույցներ, Սուրբ գրքի ընթերցում, աղոթքներ, դասախոսություններ: Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի և սիրիահայության ներկա վիճակին նվիրված զրույցին: Այնտեղ նա ելույթ է ունեցել «Հայոց ցեղասպանությունը և Գերմանիայի ավետարանական եկեղեցին» թեմայով:

Scroll Up