Եվրոպայի հայ համայնքներին ուղղված ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը
ՀՀ սփյուռքի նախարարությունում գործում են 12 վարչություններ, որոնցից հինգը` տարածաշրջանային են:
«Հայերն այսօրը» իր ընթերցողներին է ներկայացնում 2014 թվականի ընթացքում բոլոր վարչությունների իրականացրած աշխատանքները։
Այսօր կանդրադառնանք Եվրոպայի հայ համայնքների վարչության գործունեությանը, որի պետն է Հրաչյա Ասլանյանը։
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Եվրոպայի հայ համայնքների վարչությունը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացամանն ուղղված ծրագրերի շրջանակներում 2014թ. ընթացքում մասնակցել է հետևյալ ծրագրերի իրականացման աշխատանքներին, որի արդյունքում ապահովել է տարածաշրջանի համայնքների մասնակցությունը «Արի Տուն», «Սփյուռք ամառային դպրոց»ծրագրերին, «Իմ Հայաստան»փառատոնին, «Հայապահպանության գործում նշանակալի ավանդիհամար» համահայկական մրցանակաբաշխությանը։
Վարչությունը եվրոպական տարածաշրջանի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերին է ուղարկել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի հանդիպում-քննարկման մասնակցության հրավերները և ծրագիրը՝ տարաշրջանային հանձնախմբերից համապատասխան մասնակիցներ ապահովելու նպաատակով:
Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին եվրոպական տարածաշրջանից մասնակիցներ ապահովելու նպատակով տարածաշրջանի շուրջ 375 կազմակերպությունների և անհատների ուղարկվել է համաժողովին մասնակցելու հրավերներ և համաժողովին առնչվող այլ նյութեր: Վարչության բոլոր աշխատակիցները մասնակցել են նաև համաժողովի կազմակերպչական աշխատանքներին: Համաժողովին տարածաշրջանից մասնակցել է 118 հրավիրյալ՝ 24 երկրից:
Ռումինիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լեհաստանում, Բուլղարիայում ՀՀ դեսպանությունների հետ համատեղ կատարվել են «Ցավի հիշողության և պայքարի կոթողներ» գրքի վերահրատարակման նպատակով նյութերի ճշտգրտման աշխատանքներ (45 հուշարձան)` նոր հրատարակվող գրքում ներառելու նպատակով:
Վարչության օժանդակությամբ գրքեր և ուսումնաօժանդակ այլ պարագաներ են առաքվել հայտադիմում ներկայացրած բոլոր կրթօջախներին:
Վարչության և եվրոպական երկրներում ՀՀ դեսպանությունների միջև համագործակցությամբ և քննարկման արդյունքում եվրոպական երկրների (Բուլղարիա, Ռումինիա, Ֆրանսիա, Բելգիա, Կիպրոս, Հունաստան, Չեխիա, Իտալիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) մի շարք հայազգի գործիչներ և հայկական կառույցներ պարգևատրվել են ՀՀ սփյուռքի նախարարության, ինչպես նաև պետական պարգևներով։
ՀՀ սփյուռքի նախարարության միջնորդությամբ Անտվերպենում և Բրյուսելում այս տարի դեկտեմբերին նախատեսվում է արցախյան հերոսամարտին նվիրված ֆիլմի նկարահանում:
Վարչության աջակցությամբ հայաստանյան «Դուդուկներ» երգի անսամբլը 2014 թվականի հունիսին հանդես է եկել համերգով Լոնդոնի հայկական համայնքի համար:
Վարչությունն աջակցել է 2014 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տան կողմից և ՀՀ սփյուռքի նախարարի բարձր հովանու ներքո կազմակերպված միջազգային ցուցահանդես-վաճառքին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Կիպրոսի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Բելգիայի հայ համայնքների հետ 2015թ. մայիսին Նունե Եսայանի բարեգործական համերգները (որը պետք է կրի՝ «Կանք, պիտի լինենք և դեռ շատանանք» խորագիրը) համապատասխան երկրներում կազմակերպելու համար: Այժմ աշխատանքներ են տարվում նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների հայկական համայնքների հետ այդ երկրներում համերգների կազմակերպման նպատակով:
Վարչության կողմից 2014 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր ամիսները պատրաստվել և ուղարկվել են 1000-ից ավելի պաշտոնական գրություններ՝ ուղղված ՀՀ տարբեր գերատեսչությունների, սփյուռքյան տարբեր կառույցների և գործիչների, 30,000-ից ավելի էլ. նամակներ՝ ուղղված ՀՀ, սփյուռքյան տարբեր կառույցների և գործիչների, ինչպես նաև պատրաստվել է 40-ից ավելի զեկուցագրեր, ներկայացվել 30-ից ավելի առաջարկություններ և այլ փաստաթղթեր:
Վարչությունն աջակցել է ՀՀ սփյուռքի նախարարի եվրոպական երկրներ կատարած աշխատանքային այցերին:
2014 թվականի ապրիլի 5-6-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բելգիայում մասնակցել է Բրյուսելի «Հայ տուն» կենտրոնում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Եվրոպայում գործող տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպմանը:
2014 թվականի մարտի 6-8-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Պորտուգալիա և Իսպանիա: Լիսաբոնում հանդիպել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության նախագահի և Հայկական համայնքների բաժանմունքի տնօրինության հետ, Բարսելոնայում՝ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
2014 թվականի հունիսի 4–ին Ֆրանսիայի Հանրապետությունում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Ֆրանսիայի Կանանց համաշխարհային 24-րդ գագաթնաժողովին:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը 2014 թվականի նոյեմբերի 15-16-ը այցելել է Մալթայի Հանրապետություն, նոյեմբերի 16-19-ը` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
2014 թվականի դեկտեմբերի 13–14-ը Սփյուռքի նախարար Հարնուշ Հակոբյանը Ֆրանսիայի Հանրապետությունում մասնակցել է Պուատիե նահանգի Լուսինյան քաղաքում տեղի ունեցող Հայոց վերջին թագավոր Լևոն V-ի, Ֆրանսիայի ազատության համար ընկած մարտիկների և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությանը:
Դեկտեմբերի 18-21-ը նախարար Հրանուշ Հակոբյանը Հունաստանում և Կիպրոսում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: