ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն և Կիպրոսի Հանրապետություն

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 18-22-ը Հունաստանի Հանրապետությունում և Կիպրոսի Հանրապետությունում հանդիպումներ է ունենալու համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, այցելելու է կրթօջախներ և եկեղեցիներ:

Այցի շրջանակներում նախատեսված է նաև նախարարի  հանդիպումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնաժողովի անդամների հետ:

Դեկտեմբերի 19-ին  Հրանուշ Հակոբյանը Նոր Զմյուռնիայի «Լեոնտիո» (Հունաստան) վարժարանի ամֆիթատրոնում կմասնակցի Հայաստանի երգի պետական թատրոնի «Կոմիտաս. եկել եմ» երաժշտական ներկայացմանը, որը տեղի է ունենալու ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ, Հունաստանում ՀՀ դեսպանատան, Համազգային հայ կրթական և մշակութային միության շրջանային վարչության և ՀԲԸՄ-ի Երիտասարդ արհեստավարժների համագործակցությամբ:

Scroll Up