Սիրիահայ Մշակույթի Շունչը Երեւանում» Ցուցահանդես-Տոնավաճառ

Դեկտեմբերի 17-19-ը՝ ժամը 11:00-19:00-ն, ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճի նախասրահում ՀՀ սփյուռքի նախարարությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը իրականացնում են ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:

Թվով 8-րդ տոնավաճառին կմասնակցեն սիրիահայ ձեռագործ վարպետներ և հրուշակագործներ, ինչպես նաև իրենց ապրանքատեսակները կներկայացնեն Հայաստանում արտադրություն հիմնած սիրիահայերը:

Նշենք, որ 2013 թվականից սկսած ՀՀ սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով՝ սիրիահայ ձեռագործ վարպետների և հրուշակագործների մասնակցությամբ տոնավաճառներ՝ նվիրված Հայ Եկեղեցու Տաղավար տոներին և Հայ ազգային տոներին:

2013-2014թթ. ընթացքում կազմակերպվել է 7 ցուցահանդես-տոնավաճառ:

Scroll Up