Որոշման նախագիծ՝ սիրիահայերի համար «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգման վերաբերյալ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/01117.jpg)
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ Կառավարություն է ներկայացրել որոշման նախագիծ՝ համաձայն որի կթույլատրվի Սիրիայի Արաբական Հանրապետությունից 2012թ. հուլիսի 1-ից հետո «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված ավտոմեքենաների համար կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները երկարաձգել մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը:
Նախագծի ընդունմամբ սիրիահայերը կկարողանան Հայաստան ներմուծել ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքներ մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը:
Ստորև ներկայացվում է որոշման նախագիծը: