Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի վաստակավոր անսամբլը համերգ կունենա Նիդերլանդներում

Առաջին անգամ Նիդերլանդներում ՀՀ դեսպանության օժանդակությամբ Հայաստանի Հանրապետության անկախության 23-ամյակի կապակցությամբ տեղի է

ունենալու «Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի վաստակավոր անսամբլի» համերգը: Այս մասին հաղորդում է «Նիդերլանդական Օրագիր»-ը:

Բացառիկ հնարավորություն ներկա գտնվելու  հայ ազգային երգ ու պարի  կատարումներով աչքի  ընկած վաստակավոր կոլեկտիվի համերգին:

Հայաստանի Հանրապետության անկախության 23-ամյակի կապակցությամբ, Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից Հաագայում կազմակերպվում է «Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի վաստակավոր անսամբլի» համերգը:

Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին` ժամը 19:30-ին, Հաագայի Լուսենտ համերգասրահում (հասցե`Lucent Theater, Spuiplein 150, Den Haag):

Միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու և տոմսեր ձեռք բերելու համար խնդրվում է նախօրոք դիմել տեղի համայնքների ղեկավարներին, ովքեր  մինչև ս.թ սեպտեմբերի 25-ը տոմսերի քանակի մասին կտեղեկացնեն Նիդրելանդներում ՀՀ դեսպանությանը: Նախատեսվում է  նաև տոմսերի ազատ վաճառք  համերգասրահի տոմսարկղից:

Scroll Up