ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Ֆիլիպ Փանոսյանին Ֆրանսիայի ՀԲԸՄ վարչության ատենապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԲԸՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ

ՊԱՐՈՆ ՖԻԼԻՊ ՓԱՆՈՍՅԱՆԻՆ

Հարգելի´պարոն Փանոսյան,

ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի ՀԲԸՄ վարչության ատենապետի պաշտոնում ընտրվելու և վարչության նորընտիր անդամներին՝ իրենց աշխատանքները ստանձնելու կապակցությամբ:

Ֆրանսիայի ՀԲԸՄ-ն, իր ստեղծման օրվանից ի վեր, առանցքային դեր է ունեցել հայապահպանությանը նպաստելու գործում, և ուրախ ենք, որ այժմ էլ Դուք եք շարունակելու իրականացնել կառույցի այս անչափ կարևոր առաքելությունը:

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ 2015թ. ապրիլի 21-ին կազմակերպվելիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերիգի հրավերի համար, որը վստահ եմ կկազմակերպի բարձր մակարդակով և մեծ հնչեղություն կունենա Ֆրանսիայում:

Համոզված եմ նաև, որ Ձեր ղեկավարությամբ նոր շունչ կհաղորդվի Ֆրանսիայի ՀԲԸՄ-ի և ՀՀ սփյուռքի նախարարության միջև գործակցությունը, և մեր համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստան-Սփյուռք գործակցության էլ ավելի զարգացմանն ու ամրապնդմանը:

Մաղթում ենք Ձեզ և վարչության նորընտիր անդամներին նորանոր հաջողություններ և արգասաբեր աշխատանք` ի նպաստ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման:

Հարգանքով`

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up