Սիրիայի նորանշանակ կառավարության կազմում հայ նախարար կա
Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հրապարակած կառավարության նոր կազմում ներգրավված է նաև հայազգի նախարար:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»- ը` վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, բնապահպանության նախարար է նշանակվել հայազգի Նազիրա Սարգիսը:
Սիրիայի կառավարությունը կազմված է 35 նախարարություններից, այդ թվում` նախագահի հրամանով ավելացված ևս մեկը` Վարչական բարեկարգման նախարարությունը: Կառավարության ղեկավար է նշանակվել Ուաել Նաթեր Ալ Հալաքին:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: