ԱՄՆ կոնգրեսականները կառավարությունից պահանջել են հետաքննել Թուրքիայի դերը Քեսաբի վրա հարձակումներում

ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ֆրենկ Փալոնեն, Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Աննա Էշուն և Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դատապարտել են Սիրիայի պատմական Քեսաբ քաղաքի բնակչության բռնի տեղահանությունները և Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը «Ալ Քաիդային» հարող ահաբեկչական խմբավորումներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, կոնգրեսականները հայտարարությունն արել են ապրիլի 8-ին Կոնգրեսում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արվել ավելացնել տեղահանվածներին ցուցաբերվող օգնությունը և հետաքննություն սկսել՝ պարզելու Թուրքիայի դերը «Ալ Քաիդա»-ի ահաբեկչական գործողություններում։ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել օրենսդիրներին` շեշտելով. «Հարձակումները տեղի են ունեցել Թուրքիայից` թուրքական բանակի ակնհայտ աջակցությամբ: Մենք պետք է զրոյական հանդուրժողականություն ցուցաբերենք ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դաշնակցի հանդեպ, որը կաշխատի «Ալ Քաիդային» հարող խմբերի հետ կրոնական փոքրամասնությունների վրա հարձակվելու համար: Այդ պատճառով է, որ մենք օժանդակում ենք Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետախուզությունների հանձնաժողովներին ուղղված կոչերին` հետաքննելու Թուրքիայի ունեցած դեարակատարությունը Քեսաբի վրա կատարաված հարձակումներում: Մենք արժանի ենք տեղեցակված լինել, երբ մեր դաշնակիցները, հավանաբար՝ նաև զորքերը օգտագործվում են Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեմ»:

Կոնգրեսական Շիֆը հայտնել է, որ այդ հարցով զրուցել է անմիջապես նախագահի հետ, հարցեր ուղղել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերին և Հատկացումների հանձնաժողովին կոչ արել օգնել Սիրիայի քրիստոնյաներին:

«Ավելին, կեսօրին ես խնդրելու եմ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Ռաջիվ Շահին՝ տեղեկատվություն ներկայացնել Սիրիայում գտնվող քրիստոնյաներին օգնություն հասցնելու մեր ջանքերի մասին»,- նշել է Շիֆը:

Մանրամասները՝ armenpress.am կայքում:

Scroll Up