ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Հալեպի նահանգապետի հետ

Հունիսի 17-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը հանդիպում ունեցավ Հալեպի նահանգապետ Մոհհամադ Վահիդ Աքքադի հետ:

Շնորհավորելով Տիգրան Գևորգյանին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Հալեպի նահանգապետը հաջողություն մաղթեց նրան իր գործունության մեջ:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ընդունելության համար` ՀՀ գլխավոր հյուպատոսը կարևորեց գլխավոր հյուպատոսության և նահանգային իշխանությունների միջև ավանդաբար եղած արդյունավետ համագործակցության շարունակությունը:

Կողմերը մտքեր փոխանակեցին Սիրիայում առկա իրադրության, նահանգի սոցիալ-տնտեսական խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Ընդգծելով Սիրիայի հասարակական կյանքում հայ համայնքի ունեցած կարևորագույն դերակատարությունը` զրուցակիցներն անդրադարձան ստեղծված իրավիճակում Հալեպի հայության առջև ծառացած խնդիրներին:

Հանդիպման ընթացքում Մոհամադ Վահիդ Աքքադը Տիգրան Գևորգյանին ներկայացրեց նաև նահանգի հումանիտար իրադրության բարելավման նպատակով իրականացվող քայլերը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից::

Scroll Up