ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց քեսաբահայերի միության անդամներին

Օգոստոսի 21-ին ՀՀ սփյուռքի նախար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Քեսաբ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Գեղամ Սարմազյանին, համահիմնադիր Ռոբերտ Գազազյանին և քեսաբահայ մտավորական, լեզվաբան Հակոբ Չոլաքյանին:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց քեսաբահայերի խնդիրներով զբաղվող նորաստեղծ միության աշխատանքը, քեսաբահայերին հավաքագրելուն, օժանդակելուն ուղղված նրա ազգանվեր գործունեությունը: Կազմակերպության նպատակն է համախմբել հայաստանաբնակ և սփյուռքահայ քեսաբահայերին, աջակցել նրանց նյութական և ֆինանսական վիճակի բարելավմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին քեսաբահայերի կեցության, առողջապահական, կրթական, իրավական և այլ հարցեր:

«Քեսաբ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2014 թվականի ապրիլի 6-ին՝ 1946-1947 թթ.-ին հայրենադարձված քեսաբահայերի ժառանգներ Գեղամ Սարմազյանի, Հովսեփ Փասլիկյանի, Կարապետ Բրդոտյանի, Ռոբերտ և Արթուր Գազազյանների կողմից:

Քեսաբ հայրենակցական միավորումը համագործակցելով ՀՀ սփյուռքի նախարարության  հետ, հինգամսյա գործունեության ընթացքում  հոգեբարոյական, խորհրդատվական և նյութական աջակցություն է ցուցաբերել Քեսաբից Հայաստան տեղափոխված ընտանիքներին: Անընդհատ ճշտվում են քեսաբահայ ընտանիքների կարիքները, գրանցվում են տվյալները:

Scroll Up