«Արվեստը մանուկների աչքերով» միջոցառում «Տերյան» մշակութային կենտրոնում սիրիահայ երեխաների համար

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Տերյան» մշակութային կենտրոնը հյուրընկալել էր սիրիահայ 40 մանուկների: Այդ օրն երեխաները հնարավորություն ունեցան՝ ունկնդրելու դասական քառյակի երաժշտական կատարումներ, ազգային երաժշտական գործիքների բազմերանգ հնչյուններ, ակնդրելու ազգային պարային բեմադրություններ:

Ներկաների համար ցուցադրվեց կենտրոնի մասնագետների կողմից պատրաստված պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջանները ներկայացնող տարազների հավաքածուն: Միջոցառման նպատակն էր երեխաներին ծանոթացնել դեկորատիվ կիրառական արվեստի բոլոր ճյուղերին և հետաքրքրություն առաջացնել դրանց հանդեպ։ Այդ նպատակով կենտրոնի մասնագետների կողմից անցկացվեցին վարպետության դասեր: Միջոցառման ավարտին հանդես եկավ «Այրոգի» ստվերների թատրոնը։

«Տերյան» մշակութային կենտրոնի հիմնական նպատակն է նոր սերնդին ազգային մշակութային արժեքներով կրթելն ու դաստիարակելը և այդպիսով ազգային մշակույթի պահպանումը և սերնդեսերունդ փոխանցումը:

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed

Scroll Up