Երեւանում բացվել է Քեսաբի կյանքն ու կենցաղը, մշակույթը ներկայացնող ցուցահանդես

Քեսաբի հայտնի հարիսայի շերեփը, փախլավայի սինին, սեղանը, որի վրա պատրաստում են, կենցաղի այլ իրեր, գործիքներ, որոնք պատմում են Սիրիայի հայաշատ այս բնակավայրի մասին եւ ներկայացնում քեսաբահայերի կենցաղը: Այսպիսի ցուցահանդես Երեւանում կազմակերպելու գաղափարը «Քեսաբ հայրենակցկան միությանն» է, Չարենցի տուն թանգարանի հետ համատեղ:
Քեսաբահայերն էլ շտապում են այստեղ եւ փորձում ներկայացնել իրենց մշակույթը, Քեսաբը, որն այսօր իրենց համար հիշողություն է դարձել: