Տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ

Մայիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

Ողջունելով ներկաներին՝ Հ. Հակոբյանն ասաց. «Հայաստան հիմնադրամը մեր նորանկախ պետականության կարևոր ձեռքբերումներից է, մի զորավոր ցանց, որը մեծապես նպաստում է համահայկական խնդիրների լուծմանը: Ձեր նվիրումի ու ակտիվության շնորհիվ  հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը, նպաստում Հայաստանի ու Արցախի բարեկարգմանը, իրականացնում է բազում ազգաշահ ծրագրերի շարունակականությունը»:

Նախարար Հ. Հակոբյանը ներկայացրեց գերատեսչության հնգամյա գործունեությունը և իրականացրած ծրագրերը, նա հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներին կոչ արեց առաջիկայում առավել արդյունավետ համագործակցել, նպաստել համայնքների ներգրավվածության ընդլայնմանը Սփյուռքի նախարարության ծրագրերում:

Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ  ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ձեռնարկները տեսաշարով ներկայացրեց ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

Այնուհետև ելույթ ունեցավ  «Հայաստան» համահայկական հիմնադրամի վարչության գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա շնորհակալություն հայտնեց հանդիպումը կազմակերպելու համար և ներկայացրեց համագործակցության հետագա հնարավորություններն ու դրանց հետ կապված խնդիրները: Ա. Վարդանյանը կարևորեց սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ նախարարության հետ համատեղ իրականացրած ծրագրերը և առաջիկա անելիքները:

Իրենց դիտարկումներն ու մտահոգությունները ներկայացրեցին և առաջարկություններով հանդես եկան Հայաստան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները:

Ամփոփելով հանդիպումը՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց հիմնադրամի կենտրոնական և տեղական մարմիններին միանալ նախարարության կողմից ձևավորած տեղեկատվական դաշտին, պարբերաբար տրամադրել իրենց կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ, համագործակցել ազգային ներուժի համախմբման ու արդյունավետ կիրառման և այլ համահայակական նշանակության ծրագրերի իրականացման գործում:

 Վերջում տեղի ունեցան քննարկումներ:

6 1 2 3 4 5

Scroll Up