ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալական խոսք է հղել «Կոմիտաս. հավերժի ճամփորդ» բեմադրութունը Ամմանում հավուր պատշաճի կազմակերպելու համար

ԱՄՄԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

ԲԱՐՁՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՎԱՀԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԹՈՓԱԼՅԱՆԻՆ,

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՊԱՐՈՆ ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ,

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՐՈՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԼԵՓԵՃՅԱՆԻՆ 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ձեզ՝ «Կոմիտաս. հավերժի ճամփորդ» բեմադրութունը Ամմանում՝ մեր սիրելի քույրերի և եղբայրների համար հավուր պատշաճի կազմակերպելու, բեմադրության մասնակիցներին սրտաբաց ու ջերմորեն ընդունելու և անհրաժեշտ բոլոր ծախսերը սիրով հոգալու համար:

Այսօր, առավել քան երբևէ, հրամայական է դարձել համայն աշխարհի ուշադրությունը 20-րդ դարասկզբի ոճրագործության վրա սևեռելու, մարդկության քնած խիղճը արթնացնելու և ցեղասպանության փաստը ճանաչելու հարցը: Ուստի անհնար է գնահատել անմեղ նահատակների կերպարը մարմնավորող Մեծն Կոմիտասին նվիրված բեմադրությունը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ հայ համայնքներում ներկայացնելու կարևորությունը:

Ուրախ ենք, որ ունենք ձեզ պես հայորդիներ, ովքեր կարևորում են Հայրենիք-Սփյուռք գործակցության սերտացումն ու ընդլայնումը, հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանումն ու զարգացումը, ազգային միասնության ամրապնդումը և մշտապես պատրաստ են մասնակիցը դառնալու մեր բոլոր նախաձեռնություններում:

Մեկ անգամ ևս մեր երախտիքի խոսքն ենք ուղղում ձեզ՝ մաղթելով ուժ և կորով՝ ձեր ազգանպաստ ու հայրենանվեր առաքելությունը շարունակելու և նոր նվաճումներ ու հաղթանակներ գրանցելու՝ հանուն հայ ժողովրդի և Հայրենիքի հարատևության:

Հարգանքով՝

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up