ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանին պարգևատրեց Շնորհակալագրով

Հունվարի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը հետևողական և անաչառ ներկայացնելու համար «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանին պարգևատրեց Շնորհակալագրով:

Իր խոսքում նախարարը նշեց, որ Արտակ Ալեքսանյանը այն անհատականություններից է, ով մուտք գործեց հայ լրագրության և հեռուստատեսության ասպարեզ՝ իր հետ բերելով թարմ շունչ և մոտեցումներ:

Հայտնի լրագրող-հաղորդավարը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանն ու անձամբ նախարարին՝ մշտապես մեդիա դաշտի կողքին լինելու և լրագրողների աշխատանքները խրախուսելու համար:

unnamed (1) unnamed (2)

Scroll Up