ԽՍՀՄ ժողովրդական և ՀՀ վաստակավոր ճարտրապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի ընտանիքին, բարեկամներին, արվեստասեր հասարակությանը

Խոր ցավով տեղեկացա ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մահվան մասին: Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ և սրտակից ցավակցությունները:
Անդառնալի այս կորստի դժվարին պահին խորապես կիսում եմ Թորոսյան ընտանիքի վիշտը, որն իրականում համայն հայության վիշտն է:
Ջիմ Թորոսյանը հայ ժողովրդի տաղանդն ու մեծությունը մարմնավորող այն անձն էր, որն իր ողջ կյանքը նվիրաբերեց արվեստին և ձևավորեց իր՝ թորոսյանական դպրոցը:
Նրա ստեղծագործությունները նոր բարձրության հասցրին հայ ճարտարապետությունը՝ հպարտության զգացում ծնելով Հայրենիքում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների սրտերում:
Ի դեմս Ջիմ Թորոսյանի՝ նրան ճանաչող յուրաքանչյուրս նախ և առաջ կորցրեց գեղեցիկ ներաշխարհ, ճարտարապետական բարձր ճաշակ ունեցող արվեստագետի, ընկերոջ, բարեկամի, հարազատի, պարզապես բարի մի մարդու, որի բացակայությունը զգացվելու է անընդհատ:
Ջիմ Թորոսյանի անունն ու հիշատակը միշտ վառ է մնալու նրան ճանաչողների հիշողություններում:
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ