«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցները՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը,  հուլիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների դասընթացի մասնակիցներն այցելել են Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան: Նրանք շրջայց են կատարել գրադրանում, ծանոթացել են աշխատակազմի առօրյային, որից հետո հանդիպել են «Մարի» հրատարակչության տնօրեն Մարիամ Մելքոնյանի և վաճառքի մենեջեր Հելլեն Դերմենջյանի հետ:

Տեղի ունեցած քննարկումների, հարց ու պատասխանների արդյունքում կարևորվել է դպրոցում աշակերտների ուսուցումը կազմակերպելու հարցում մասնագիտական ձեռնարկների, գրքերի և ամսագրերի անհրաժեշտությունը: Սփյուռքահայ ուսուցիչներին հետաքրքել է նաև իրենց աշակերտների մասնակցությունը հրատակարչության կողմից իրականացվող բազմապիսի ծրագրերին և մրցույթներին:

Հանդիպման ավարտին մասնակիցները հրատարակչության կողմից տպագրված գրքեր և ամսագրեր են ստացել:

 

 

Scroll Up