Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային ամենօրյա վարժարանի տնօրեն Հուրի Բոյամյանն այցելեց Սփյուռքի նախարարություն

Հուլիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային ամենօրյա վարժարանի տնօրեն Հուրի Բոյամյանին, հետաքրքրվեց կրթական հաստատության ընթացիկ գործունեությամբ, առկա խնդիրներով ու ծրագրերով:

Հրանուշ Հակոբյանը կարևորեց Սփյուռքում հայկական կրթօջախի դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդի հայեցի կրթության, հայապահպանության գործում,  ընդգծեց, որ ինքնության պահպանման, համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու համար անհրաժեշտ է ամրացնել կապը Հայրենիքի հետ, ավելի ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին: Նախարարը ներկայացրեց սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը, «Սփյուռք» ամառային դպրոցը, «Երգում ենք Կոմիտաս» և «Նաիրի» փառատոները, հրավիրեց մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին:

Հուրի Բոյամյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց Սուրբ Ստեփանոս ազգային ամենօրյա վարժարանի հաջողությունները, առկա խնդիրներն ու ծրագրերը:

Քննարկվեցին դասագրքերի, հայոց լեզվի և ինքնության պահպանության հետ կապված հարցեր:

Scroll Up