Ազնավուր. Շարունակում ենք շնորհակալ լինել Ցեղասպանությունից հետո մեզ ընդունած երկրներին

Հայերը շարունակում են շնորհակալ լինել այն երկրներին, որոնք ընդունել են նրանց 1915թ. Ցեղասպանությունից հետո: Այս մասին ասել է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, հաղորդում է La Tercera չիլիական պարբերականը:

Աղբյուրը հայտնում է, որ շանսոնյեն մարտի 11-ին մենահամերգ է ունենալու Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում։

«Երբ 1915-ի Ցեղսպանության հետևանքով հայերը ստիպված լքեցին իրենց տները, նրանց ապաստան տվեցին աշխարհի տարբեր երկրներ: Մենք աշխատում էինք հանգիստ, առանց ջանք խնայելու և ինտեգրվեցինք այդ հասարակություններում, քանի որ շատ տաղանդավոր ժողովուրդ ենք»,-ասել է Ազնավուրը, ներկայացնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ 20-րդ դարի սկզբին աշխարհի տարբեր երկրներ արտագաղթած հայերը ձգտում էին հաջողության և բարձունքների հասան գրեթե բոլոր ոլորտներում:

Scroll Up