«Հայրենասիրությունը նաև Հայրենիքի համար ապրելու մեջ է». Մայք Քոռուկյան

Հունվարի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լիբանանահայ գործարար, Մայք Քոռուկյանին: Նա առավել քան քսան տարի առաջ տեղափոխվել է ԱՄԷ, իսկ 2017 թ նա առաջին անգամ ընդգրկվել է ԱՄԷ Ազգային երեսփոխանական ժողովի կազմում, համայնքում իրականացնում է հայանպաստ գործունեություն: Հանդիսանում է Շարժայի «INTERPLAST» ընկերության բաժնետեր:

Նախարարը կարևորեց նրա հայանպաստ, ազգասիրական գործունեությունը համայնքում և Հայրենիքում: Մասնավորապես անդրադառնալով  հայտնի գործարարի նաև հայրենիքում կայացած բիզնեսին:

Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը:

Մայք Քոռուկյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է սփյուռքի համախմբման, հայրենասիրական ոգին բարձր պահելու ուղղությամբ.  «Ադ ձեռնարկները շատ կարևոր են, մարդկանց արյունն են շարժում, ոգին արթնացնում, ազգանվեր գործերի են մղում: Հայրենասիրությունը նաև Հայրենիքի համար ապրելն է». հավելեց նա:

Scroll Up