Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես Երուսաղեմում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/01/15940923_10211804193850771_6999832756767608776_n.jpg)
Հունվարի 12-ին Երուսաղեմի Իսլամական արվեստի թանգարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Եվրոպայի հիվանդ մարդը` Կոմպոզիտորը» խորագիրը կրող ցուցահանդես:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսին ցուցադրվել է Կոմիտաս Վարդապետին նվիրված իսրայելացի արվեստագետ Դոր Գվեզի պատրաստած ֆիլմը:
Ցուցահանդեսի բացումից առաջ ելույթ է ունեցել Ժառանգավորաց վարժարանի երգչախումբը, ինչպես նաև ներկաներին իրենց խոսքն են ուղղել թանգարանի տնօրենը և Դոր Գվեզը:
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև մարտ ամսվա վերջը: