Այցելություններ Հայաստանում կայացած սիրիահայերին. Սարգիս Յահյեյան

Նոյեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Այցելություններ Հայաստանում կայացած սիրիահայերին» ծրագրի շրջանակներում այցելեց սիրիահայ Սարգիս Յահյեյանի հիմնած «Զեյթունա» արաբական և հայկական ուտեստների ընտանեկան խոհանոց-պանդոկ, հետաքրքրվեց ճաշացանկով, այցելուներով, շրջեց գեղեցիկ կահավորված սրահներում:
Նախարարը կարևորեց, որ սիրիահայերը կարողանում են Հայաստանում հաջող բիզնես իրականացնել, հաստատվել Հայրենիքում:
Տնօրենը՝ Սարգիս Յահյեյանը, ընտանիքով Հայաստան է տեղափոխվել մեկուկես տարի առաջ՝ իր երեխաների հետ: Արդեն ութ ամիս է ինչ աշխատում են, գոհ են արդյունքներից, և հաստատ որոշել են մնալ Հայաստանում: