Նինոծմինդայում հայ ժողովրդի պատմության ուսուցիչ Սամվել Փութուլյանը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով

Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում տոնական մթնոլորտ էր. հանդիսավորապես նշվում էր հայ ժողովրդի պատմության ուսուցիչ Սամվել Փութուլյանի ծննդյան 75 ամյակը: Մարդու, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է ջավախահայ մանուկների հայեցի դաստիարակության վեհ գործին: Հանդիսավոր մասը ղեկավարում է Կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը, օրհնության խոսք է ասում Տեր Արմաշ քհն Պողոսյանը: Շնորհավորանքի ջերմ խոսքեր են հնչում Գայ և Սարո Ղարսլյանների, Հայաստան Իսպիրյանի և Ժենյա Անտոնյանի շուրթերից: Կենտրոնի սաները հանդես են գալիս գեղարվեստական համարներով, երգում, պարում և ասմունքում են իրենց ուսուցչի համար: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Մշակույթի կենտրոնի մամլո դիվանից:

Տոնական հանդիսույթը պսակվում է Ս. Փութուլյանի պարգևատրումով. Ժորա Սնխչյանը հոբելյարի կրծքին է ամրացվում ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալը և նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհավորում նրան: Տոնական միջոցառումն ավարտվում է հյուրասիրությամբ:

2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

Scroll Up