«Կոմիտաս Վարդապետ» փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ստամբուլի Սահակյան Դպրաց դաս երգչախմբի երևանյան առաջին համերգը
Հոկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանի դահլիճում տեղի ունեցավ Ստամբուլի Սահակյան Դպրաց դաս երգչախմբի երևանյան առաջին համերգը` Սևան Ակօշեանի ղեկավարությամբ:
Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Արմեն Տիգրանյանի, Խաչատուր Ավետիսյանի և այլոց ստեղծագործությունները:
Վերջում ողջույնի խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և Սահակյանցիներին հանձնեց «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի մասնակցության հավաստագիրը:
Երգչախումը տոնում է իր 310 ամյակը: Պոլսո Սուրբ Գևորգ եկեղեցու Սահակեան Դպրաց դասի մանկական երգչախումբում երգում են 80 մանուկներ, իսկ ավագների խմբում` 70 երիտասարդ պոլսահայեր, որոնք հայ համայնքի մշակութային կյանքում կարևոր դերակատարություն ունեն: Սահակյանցիները մասնակցում են նաև միջեկեղեցական և միջազգային մրցույթների` բարձր պահելով պոլսահայ համայնքի պատիվը: