Շուշիում կնշվի Ասմունքի համահայկական 5-րդ փառատոնը
2016թ. օգոստոսի 1-5 «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնի շրջանակներում Շուշիում կիրականացվի Ասմունքի ամենամյա հինգերորդ փառատոնը, որը կազմակերպում է «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցը և ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 2-ին, հայտնում է «Հայերն այսօրը»:
2015թ. փառատոնին մասնակցել են 90 աշակերտներ 8 երկրից` Հայաստանից, Արցախից, Իրանից, Վրաստանից (Ջավախքից ), Լիբանանից, Ուկրաինայից, Բելառուսից և ԱՄՆ-ից:
Առաջնորդվելով փառատոնի հաջողությամբ` այս տարի կազմկոմիտեն ընդլայնել է փառատոնի շրջանակները` հրավիրելով մասնակիցներ նաև Կանադայից և Ռուսաստանից:
Յուրաքանչյուր երկրից կարող են մասնակցել 6-18 աշակերտներ` 3 տարիքային խմբի (նախնական պայմանավորվածության համաձայն): Մրցույթի մասնակիցների ընտրությունը թողնվում է երկրների հայեցողությանը:
Տարիքային խմբեր`
- 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարանցիներ (9,10,11,12 տարեկաններ)
- 8-րդ և 9-րդ դասարանցիներ (13,14 տարեկաններ)
- 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանցիներ (15+ տարեկաններ)
Մասնակից երկրներ` Հայաստան, Արցախ, Վրաստան, (Ջավախք), Լիբանան, Իրան, ԱՄՆ, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Կանադա:
Կազմակերպիչներ`
- ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարություն
- Գուրգեն Մելիքյան, Արևելագիտության ֆակուլտետի դեկան, ԵՊՀ
- Արծրուն Ավագյան, Բանասիրության ֆակուլտետի դեկան, ԵՊՀ, Կազմկոմիտեի նախագահ
- Սամվել Մուրադյան, Հայ գրականության ամբիոնի վարիչ, ԵՊՀ
Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն նաև այցելություններ Արցախի տեսարժան վայրեր, Զոհված Ազատամարտիկների թանգարան, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, Գանձասար և Կանաչ ժամ եկեղեցի, Տիգրանակերտ, Հունոտի կիրճ, Տաթևի վանք, Քարահունջ: Կիրականացվեն նաև երեկոյան տոնակատարություններ:
Փառատոնին վերաբերող հարցերով կարող եք զանգահարել (+374) 477 3-15-99 հեռախոսահամարով կամ գրել avanshushi@hotmail.com էլեկտրոնային հասցեին (համակարգող՝ Սարգիս Գալստյան):
Սպասում ենք Ձեր մասնակցությանը: Զարցացնենք մեր սերը պոեզիայի նկատմամբ: