Հոկտեմբերի 3-ին Սան Ֆրանցիսկոյում տեղի կունենա Նունե Եսայանի համերգը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/Նունե-Համերգ.jpg)
Հոկտեմբերի 3-ին Սան Ֆրանցիսկոյի դպրոցներից մեկի արվեստի կենտրոնում (Samuel Johnson, Jr. Performing Arts Center at Capuchino High School) տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանի՝ կենդանի հնչողությամբ համերգը, որին մասնակցում է նաև Համազգայինի «Անի» պարային համույթը: Համերգաշարը կրում է «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագիրը:
Համերգը տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ և Համազգայինի «Նիկոլ Աղբալյան» միության Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի կազմակերպմամբ:
Համերգի հասույթի մի մասը կփոխանցվի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարանին: