Դեսպան Սահակյանի դասախոսությունը Լ.Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանում
Հոկտեմբերի 4-ին Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արա Սահակյանը Լեւ Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հրավերով դասախոսությամբ հանդես եկավ ուսանողների եւ դասախոսների առջեւ` «Հայաստան. պատմություն եւ ներկա» թեմայով:
Դեսպան Սահակյանն ընդհանուր գծերով ներկայացրեց հայ ժողովրդի պատմական զարգացման փուլերը, հայկական ինքնության կայացման ընթացքը, ինչպես նաեւ հանգամանալիորեն անդրադարձավ ԼՂ հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության հարցերին:
Դասախոսության ավարտին ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք առնչվում էին ԼՂ հակամարտության պատմությանը եւ կարգավորման ընթացքին, հայ-ղազախական հարաբերությունների խորացման հեռանկարներին:
Ֆակուլտետի ղեկավարության հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն` մշտական շփումներ պահպանելու վերաբերյալ,- հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից: