Սիրիահայ երեխաները հյուրընկալվել են ՀՀ Նախագահի նստավայրում

Դեկտեմբերի 24-ին Հայաստանում բնակվող 6-12 տարեկան շուրջ 200 սիրիահայ երեխա հյուրընկալվեց ՀՀ Նախագահի նստավայրում, որտեղ նրանց համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ տոնական ընդունելություն էր կազմակերպվել: Միջոցառման ժամանակ երեխաներին ողջունեց և Ամանորի կապակցությամբ շնորհավորեց ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի անդամները ՝ղեկավար Լենա Հալաջյանի գլխավորությամբ:
Սիրիահայ երեխաների համար կազմակերպվել էր տոնական ուրախ միջոցառում՝ հագեցած երգ ու պարով և հետաքրքիր խաղերով: Երեխաների թվում էին նաև սիրիահայերի մանկապատանեկան «Շառավիղ» երգչախմբի սաները, ովքեր ևս հանդես եկան կատարումով: Սիրիահայ երեխաները ստացան ամանորյա նվերներ՝ գիրք և անուշեղեն:
Լենա Հալաջյանը, ի նշան երախտագիտության, Ռիտա Սարգսյանին նվիրեց սիրիահայերի ձեռքով պատրաստած հուշանվերներ:
Նշենք, որ սիրիահայ երեխաների համար ՀՀ Նախագահի նստավայրում ամանորյա տոնական միջոցառում կազմակերպելը ավանդույթ է դարձել: 2012թ ևս Նախագահի նստավայրում հյուրընկալվել էր սիրիահայ 200 երեխա: