«Արի տուն» 2016-ի մեկնարկին ընդառաջ՝ տեղի ունեցավ հայոց լեզվի դասընթացների կազմակերպման վերաբերյալ քննարկում

Հունիսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչությունում տեղի ունեցավ քննարկում «Արի տուն» 2016թ. հայրենաճանաչության ծրագրի ուսուցիչների հետ:

 Օրակարգում հայոց լեզվի հնգօրյա ուսուցման և հայրենագիտության՝ ճամբարային դասընթացների կազմակերպման խնդիրներն էին:

 Վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց ծրագրին մասնակցող սփյուռքահայ երիտասարդների համար լեզվի ուսուցման խնդիրները:

 Հայոց լեզվի ուսուցիչներն էլ իրենց հերթին  հաստատման ներկայացրին անցնող տարիների փորձի և ծրագրի մասնակիցների առաջարկությունների հիման վրա մշակած ծրագրերը:

Scroll Up