Արցախյան պատերազմն ու հայկական լրատվադաշտը համակարգելու Սփյուռքի նախարարության առաքելությունը

Ապրիլ 21-ին տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմինի նիստը, որին մասնակցում էր ՀՀ սփյուռքի  նախարար  Հրանուշ  Հակոբյանը:

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացած այդ նիստին հեռակա կապով մասնակցում էին նաև սփյուռքահայ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք հայկական  տեղեկատվական ոլորտի ընդհանուր պարունակում քննարկեցին հատկապես արցախյան քառօրյա պատերազմի տեղեկատվական հարցերը:

Բոլորս գիտենք, որ ապրիլյան այդ օրերին Արցախի ու Հայաստանի համար ռազմաքաղաքական իրավիճակը վերածվեց չհայտարարված պատերազմի: Իսկ պատերազմը, իրականում, հատկանշվում է երեք հիմնական բաղադրիչներով.

– առաջին` ռազմական պատերազմ

– երկրորդ` դիվանագիտական պատերազմ

– երրորդ` տեղեկատվական պատերազմ

Ահա այս երրորդ բաղադրիչի մեջ է հայ մամուլի դերակատարությունը,  երբ հայկական լրատվամիջոցները  համատեղելով իրենց ներուժը՝ պետք է սանձազերծեին թուրք-ադրբեջանական տեղեկատվական հերյուրանքներն ու սադրանքները:

Այստեղ վերհիշման կարգով հաստատում ենք, որ անժխտելի է, հատկապես տեղեկատվական և լրատվական բնագավառում, հայ մամուլի ներուժը համադրելու Սփյուռքի նախարարության կատարած վիթխարի աշխատանքը՝ թուրք-ադրբեջանական հակահայ քարոզչության դեմ պայքարի աշխատանքները համակարգելու ուղղությամբ:

Սփյուռքի նախարարության կազմակերպած և նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ իրավագետների և լրագրողների համահայկական համաժողովները լավագույն ապացույցն են նախարարության կատարած եռանդուն, հայրենանվեր առաքելության, որը միտված է ամրագրել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:

Վահագն Կարագաշյան

«Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Կանադա

Scroll Up