Հալեպի Նոր Գյուղ թաղամասում հայորդիներ են վիրավորվել

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը գրում է, որ երեկ կեսօրին գազի բալոնով պատրաստված ինքնաշեն հրթիռ է արձակվել Ազգային Զավարյան վարժարանի փողոցի ուղղությամբ:

Ինքնաշեն հրթիռի պայթյունից զոհվել է թաղամասի արաբ մի բնակիչ, վիրավորվել են երկու հայորդիներ:

Վիրավորների վիճակը մտահոգիչ չէ:

Scroll Up