Համառուսաստանյան ձեռնարկ՝ նվիրված սրբադասված նահատակներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/2110-300x225.jpg)
Ապրիլի 24-ին ՌԴ Ստավրոպոլ քաղաքի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում հիշատակի միջոցառում է տեղի ունեցել, որին մասնակցել են հազարավոր հայեր, այլ համայնքների ղեկավարներ և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Ստավրոպոլի հայ համայնքից:
Հավելենք նաև, որ միջոցառմանը ելույթ է ունեցել Վլադիկավկազի կամերային երգչախումբը, ինչպես նաև կազմակերպվել է համառուսաստանյան «Անմահ հոգիներ» ձեռնարկը, որի ընթացքում երկինք են բաց թողնվել հազարավոր փուչիկներ:
Ձեռնարկը նվիրված էր սրբադասված նահատակների ոգեկոչմանը: