Խաչքարի օծում՝ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Ապրիլի 22-ին Արգենտինայի հայ համայնքը ոգեկոչեց Հայոց ցեղասպաանության Սուրբ նահատակների հիշատակը: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:
Վիսենտե Լոպեսի քաղաքապետարանին կից սրահներից մեկում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին հազարավոր արգենտինահայեր, քաղաքական և մշակութային գործիչներ: Հիշատակի միջոցառմանը ներկա Վիսենտե Լոպեսի քաղաքապետ Խորխե Մաքրին մեկ անգամ ևս վերահաստատեց իր զորակցությունը հայ ժողովրդին՝ դատապարտելով Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլ ամսվա սկզբին Լեռնային Ղարաբաղում Աղերբեջանի կողմից սանձազերծած քառօրյա պատերազմը:
Միջոցառմանը ներկա արգենտինայի նահանգային սենատորները և քաղաքաքան այլ գործիչներ նույպես դատապարտեցին և անթույլատրելի համարեցին Թուրքիայի և Ադերբեջանի կողմից կատարվող գործողությունները: Իր խոսքում Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին իրենց աջակցության համար՝նշելով, որ Լեռնային Ղարաբաղը եղել և մնալու է հայկական տարածք և աշարհասփյուռ հայությունը միասնաբար միշտ պայաքարելու է իր իրավունքների պահպանման համար:
Շարունակելով միջոցառումների շարքը՝ ապրիլ 24-ին Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում Հայոց ցեղասպանության օրվա առթիվ պատարագ մատուցեց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Պատարագին իրենց մասնակցությունն էին բերում արգենտինահայ համայնքի տարբեր հաստատությունների և կուսակցությունների ներկայացուցիչներ, հայկական վարժարանների աշակերտներ, սկաուտներ, հարյուրավոր հավատացյալներ, ինչպես նաև Արգենտինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը: Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում օծվեց օրեր առաջ Փուշիջյան ընտանիքի նվիրատվությամբ Հայաստանից բերված խաչքարը`նվիրված Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակներին, ինչպես նաև Նահապետյան ընտանիքի նվիրատվությամբ օծվեց նաև Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների պատկերը: Այնուհետև սուրբ նահատակների համար եկեղեցու բակում կանգնեցված հուշարձանի մոտ կատարվեց Բարեխոսական կարգ: