Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններ Ստամբուլում

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Թուրքիայում` Ստամբուլում:

Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, նախորդ տարիների նման այս տարի ևս թուրքական «Ոչ ասա ռասիզﬕն և խտրականությանը» կազմակերպությունը նախաձեռնել է ﬕ շարք ﬕջոցառուﬓեր:

Ապրիլի 22-ին «Ջեզայիր» սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվեն ոգեկոչման արարողությունները և կդատապարտվի հայերի դեմ Օսմանյան Թուրքիայում իրականացված ոճրագործությունը:

Ապրիլի 24-ին Շիշլիի հայկական գերեզմանատանը Թուրքիայի ժամանակով 15:30-ին կոգեկոչվի թուրքական բանակում էթնիկ խտրականության և ատելության հողի վրա սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի հիշատակը:

Ավելի ուշ` 19:15-ին Ստամբուլի կենտրոնական` Իսթիքլալ պողոտայում կկայանա ոգեկոչման գլխավոր արարողությունը:

Scroll Up