Հայաստանի պատվիրակությունն այցելեց Հարվարդի համալսարան

Աշխարհի ամենահայտնի ու հեղինակավոր համալսարաններից մեկը՝ Հարվարդի համալսարանը գտնվում է Մասաչուսեթս նահանգի Բոստոն և Քեմբրիջ քաղաքներում:  Այն այսօր ունի ավելի քան 360.000 շրջանավարտ աշխարհի 190 երկրներում:

ԱՄՆ տարածքում ամենահին այս համալսարանն ունի 12 կրթական հաստատություն, որոնցից մեկը Քենեդիի անվան հասարակական հարցերով հաստատությունն է՝ Կառավարման դպրոցը:

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ՝ մարտի 30-ին հենց այստեղ այց կատարեց Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց Հայաստանի քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի խնդրի, Հայաստանի խնդիրները երկրի ներսում լուծելու մասին: Նա հույս տայտնեց, որ աճող հնարավորությունների պայմաններում կավելանա նման հաստատություններ ավարտած և Հայաստան վերադարձող հայ շրջանավարտների թիվը:

Նշենք, որ Հայաստանի պատվիրակության այցի կապակցությամբ Հարվարդի համալսարանի գլխավոր շենքերից մեկի ճակատին ԱՄՆ-ի դրոշի կողքին ծածանվում էր նաև Հայաստանի պետական դրոշը:

Scroll Up